ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մեր հաջորդ քայլը

Մեր հաջորդ քայլը
03.09.2025 | 12:06

Հաջորդ պարտադիր քայլը, որը պետք է իրականացվի, դա հասարակական վերահսկողություն իրականացնող և օրենքով չսահմանափակված գործառնություններ ունեցող խմբի ստեղծումն է՝ կանխելու համար վերանորոգման անվան տակ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետագա հոշոտումը:

Այս պահին առկա է նաև հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանի կարծիքն առ այն, որ աշխատանքները տարվել են խայտառակ ձևով ու դրանք իրականացնող ընկերությունը հուշարձանը վերականգնելու փորձ ու կարողություններ չի ունեցել (հղումը՝ Հ.Գ.-ում):

Խմբի նպատակն է լինելու.

ա) համագործակցելով հասարակական ու մասնագիտական մյուս խմբերի ու անհատների հետ՝ դադարեցնել հուշարձանի տարածքում իրականացվող քանդման աշխատանքները, որոնք որևէ աղերս չունեն վերականգման հետ:

բ) Հուշարձանը բերել նախնական տեսքի և հատուցել հասցված վնասը, պարզել ԿԳՄՍ նախարարության ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության պատասխանատվության չափը:

գ) Աջակցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգման աշխատանքների համար նոր մասնագիտական-փորձագիտական խմբի ձևավորմանը:

դ) Հանրային վերահսկողություն իրականացնող խումբը յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և շաբաթ օրերին տեսչական այց է կատարելու հուշահամալիրի տարածք՝ տեղում մշտադիտարկում իրականացնելու և հանրությանն իրավիճակի մասին տեղեկացնելու համար:

Խնդրում եմ առաջարկել թեկնածուներ՝ 15 հոգանոց այսպիսի հանձնախումբ ձևավորելու համար:

Խմդրում եմ տարածել:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ.Գ.

https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=1048479687356996&rdid=33YHvY48CESCCSdo

Դիտվել է՝ 6310

Մեկնաբանություններ